Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է

Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է
24.06.2013 | 11:47

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, ընթացիկ տարում Չինաստանում H7N9 «թռչնագրիպով» մահացել է հիվանդների մոտ մեկ երրորդը:

«Թռչնի գրիպի» բռնկման օրից մինչ օրս (2013 թ փետրվարից մինչև հունիս ամիսը), արձանագրվել է վարակի 131 դեպք, 123 հոգի հոսպիտալացվել են, 39-ը` մահացել:
Թեև մասնագետները չեն կարողացել պարզել և ապացուցել, թե ինչպես է «թռչնագրիպը» փոխանցվում մարդուց մարդուն, բայց հույս ունեն, որ վիրուսի դեմ կիրառվող նոր մեթոդներն ու մոտեցումները կօգնեն հասնել ցանկալի արդյունքի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ